Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել։
Կնյազ Իբոյան (86 կգ) դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սերգեյ Սարգսյանը (92 կգ) հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և նվաճեց բրոնզե մեդալ:
Հիշեցնենց, որ սա Հայաստանի հավաքականի չորրորդ մեդալն է։ Ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել Հայկ Խլոյանը և Էդիկ Հարությունյանը, իսկ Հայկ Պապիկյանը դարձել է արծաթե մեդալակիր։