Երևանում տեղի է ունեցել ամենամյա համաեվրոպական CAFÉ Week of Action միջոցառումը, որին յուրաքանչյուր տարի մասնակցում է նաև Հայաստանը, հայտնում է ՀՖՖ-ն։
Միջոցառման շրջանակներում Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմերը՝ ԲԿՄԱ-ն, «Նոա»-ն և «Վան»-ը՝ հյուրընկալել են հաշմանդամություն ունեցող 30 երկրպագուների: Միջոցառմանը միացել են նաև «Ալաշկերտ», «Ուրարտու», «Արարատ», «Շիրակ» ֆուտբոլային ակումբները:
Համաեվրոպական այս միջոցառումների նպատակն է ֆուտբոլը հասանելի ու իրական տոն դարձնել հաշմանդամություն ունեցող երկրպագուների համար: