Չորս հայ ազատ ոճի ըմբիշներ ընդգրկվել են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (United World Wrestling) որակավորման վարկանիշի տասնյակում: Այս մասին տեղեկանում ենք UWW-ի կայքից։
Այնտեղ հստակեցրել են, որ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 41 200 միավորով հայտնվել է երրորդ հորիզոնականում։ Չորրորդ տեղը զբաղեցրել Է 70 կգ քաշային Արմեն Անդրեասյանը, որը Բելգրադում զբաղեցրել է 5-րդ տեղը 31 520 միավորով, իսկ Ալեքսանդրիայում 6 520 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը: Անդրեասյանն առաջ է անցել Զուրաբ Յակոբաշվիլիից (Վրաստան)։
Արման Ավագյանը (79 կգ․) 10-րդ հորիզոնականից տեղափոխվել է 7-րդ տեղ՝ Ալեքսանդրիայում զբաղեցնելով 5-րդ տեղը: Այս կատարման համար նա ստացել է 9000 միավոր։ Վազգեն Թևանյանը (65 կգ) տարեսկզբին 9000 միավորով 11-րդն էր, բայց Ալեքսանդրիայում ոսկե մեդալ նվաճելուց հետո նա բարձրացել է 8-րդ տեղ:
Ավելի վաղ ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հայտնվել էին United World Wrestling-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ըմբիշների վարկանիշում: