Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ավարտվեց Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց։
Խաղի 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Թուրքիայի հավաքականի պաշտպան Օզան Քաբակը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին: 64-րդ րոպեին Ակթուրկօղլուն առաջ մղեց մրցակցին՝ 1:2:
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպումը ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի առաջին հանդիպումն է։