Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջանի խաղում հաղթել է արգենտինացի Թոմաս Մարտին Էթչեվերիին: Այս մասին տեղեկացնում է Ria.ru-ն:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8,8 միլիոն դոլար:
Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ Ռուսաստանի: Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 8 րոպե:
Կարեն Խաչանովը բավականին ակտիվ է Արցախին աջակցելու հարցում: Ավելի վաղ Կարեն Խաչանովն ԱՄՆ-ի Բրբանկ քաղաքում Արցախին նվիրված բարեգործական ակցիայի է մասնակցել:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ամերիկացի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը գրել էր «Artsakh, stay strong» («Արցա՛խ, դիմացի՛ր»):