Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ։ Թիմերը խաղն ավարտեցին 2։2 հաշվով։
Առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ՝ 0-1 հաշվով։
Երկրորդ կեսի սկզբում Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ Լեոն Ռանոսը նախ հավասարեցրեց հաշիվը, ապա առաջ մղեց Հայաստանին՝ 2-1։ Խաղավերջում Կիպրոսին հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 2-2։