Բռնցքամարտի Էրիկ Իսրայելյանը Facebook-յան իր էջում դիմել է Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարին՝ պահանջելով չարատավորել իր համբավը։
«Քանի որ, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը փորձում է արդարանալ, բիծ է ցանկանում թողնել իմ անվան վրա, հայտարարելով, թե ես ինչ-որ գումար եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, այդ պատճառով ես պահանջում եմ հիմնավորված ապացույցներ: Դուք` Հովհաննես Հովսեփյան, մի փորձեք ինձ հեղինակազրկել` ձեր իրականությանը չհամապատասխանող ելույթներով: Ես և իմ բարին կամեցող Ազգը սպասում ենք այդ ապացույցներին, որպեսզի հավատանք»,-նշվում է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը հայտարարություն էր տարածել՝ Իսրայելյան քայլերը որակելով շանտաժի միջոցով փող մուրալու միջոց: «Էրիկ Իսրայելյանը չեմպիոն դառնալուց հետո ինձ դիմել է ընտանեկան հարցերով օգնության համար, և ես տվել եմ այդ օգնությունը, հետո պարզել եմ, որ նա նման խնդրանքներով դիմել է նաև իմ ընկերներին ու մեր որոշ տիտղոսակիր մարզիկներին»,-հայտարարել էր նա։