Թուրքիայում անցկացվող ձյուդոյի միջազգային մրցաշարին մեկ հայ մարզիկ կմասնակցի։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
«Մեծ սաղավարտի» ծրագրով ձյուդոյի միջազգային հերթական մրցաշարը կսկսվի ապրիլի մեկին ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Հայտավորված են 83 երկրների 600 մարզիկներ:
Նշվում է, որ շաբաթ օրը տատամի կելնի Հայաստանի միակ ներկայացուցիչ, փորձառու Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ): Նրա հետ է հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը: