Թուրքիայում հայ երիտասարդ մարմնամարզիկները երկու մեդալ են նվաճել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։
Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալներ են նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնությում։
Նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Մամիկոն Խաչատրյանը, 14.100 միավորով, դարձել է արծաթե մեդալակիր:
Հայաստանի ներկայացուցիչները երեկ մասնակցել էին աշխարհի երիտասարդական առաջնության բազմամարտի եզրափակչին։ Համլետ Մանուկյանը 78.666 միավորով գրավել է 6-րդ, իսկ Էրիկ Բաղդասարյանը՝ 12-րդ տեղը։