Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Արման Ադամյանը հաղթել է Խաբարովսկում ընթացող Russian Judo Tour միջազգային մրցաշարում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ադամյանը հանդես է եկել 100 կգ քաշային կարգում։
81 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Դավիթ Կարապետյանը։
Ազգային ձյուդոյի հիմնադիր Վասիլի Օշչեպկովի հիշատակին նվիրված մրցաշարում ելույթ են ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Սերբիայի և Տաջիկստանի ներկայացուցիչները։
Մրցումներն անցկացվել են ապրիլի 1-2-ը Ռուսաստանի պրոֆեսիոնալ տուրի շրջանակներում՝ երկրի ձյուդոյի ֆեդերացիայի նախագծի շրջանակներում: