Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովն ապրիլի 14-ին Լոնդոնում կանցկացնի իր հաջորդ՝ հինգերորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում, տեղեկացնում է vahesport.ru-ն։ Նրա մրցակիցը դեռ հայտնի չէ։
Բռնցքամարտիկը պատրաստվում է մենամարտին ԱՄՆ-ում. Բաչկովն իր վերջին պրոֆեսիոնալ մենամարտն անցկացրել է 2022 թվականի դեկտեմբերին Տաշքենդում, երբ նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Մարկոս Բարազին։ Նախորդ երեք մենամարտերը նույնպես ավարտվել են հայ բռնցքամարտիկի հաղթանակով։