5 hայ մարմնամարզիկները Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Նշվում է, որ 39 երկրների պատվիրակներ կպայքարեն մայրցամաքի ուժեղագույնի կոչմանն արժանանալու համար: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 321 ներկայացուցիչների մասնակցություն (178 տղամարդ և 143 կին)՝ թիմային, բազմամարտի և անհատական մրցումներում։
Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը կաշխատեն մրցավարական հանձնախմբում, իսկ տղաներին մրցահարթակ կուղեկցեն մարզիչներ Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը:
Առաջնությունը եզրագիծը կհատի ապրիլի 16 –ին: