Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել է, թե ինչ կազմով ընտրանին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ստուգատեսին կմասնակցեն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 74 կգ Հրայր Ալիխանյանը, 79 կգ Արման Ավագյանը, 86 կգ Մուշեղ Մկրտչյանը և 97կգ Սերգեյ Սարգսյանը:
Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 17-23-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Պայքարն առաջինը կսկսեն ազատոճայինները: