Հայ մարզիկները 2 մեդալ են նվաճել Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:
Ինչպես հայտնել է մարմնամարզության ֆեդերացիան, Վահագն Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ հավաքելով 14,733 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում՝ հավաքելով 14,266 միավոր: