Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցութային առաջին օրը թուրք մարզուհիներից մեկը կորցրել է գիտակցությունը։ Համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ թուրք ծանրորդուհին ծանրաձողի բարձրացումից հետո իրեն վատ է զգացել, ապա ընկել մրցագորգին։ Արագ կերպով օգնության են հասել բուժանձնակազմն ու անվտանգության աշխատակիցները։
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցումային առաջին օրը պայքարի մեջ են եղել 45 կգ և 49 կգ քաշային կանայք: