Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող մարզիկ, 61 կգ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Արսեն հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, նա պայքարը սկսել էր 1/4-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Ազատ ոճայիններից հետո մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):