Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալել է «Բենֆիկային», խաղն ավարտվել է 3։3 հաշվով։ Միլանյան թիմի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Բարելան, Մարտինեսն ու Կորեան:
Քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ինտերը» պորտուգալական թիմին հաղթել էր 2։0 հաշվով, ուստի շարունակում է պայքարը կիսաեզրափակչում, որտեղ կմրցի «Միլանի» հետ։
Կիսաեզրափակիչ մյուս խաղում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»։