Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստներից ևս վեցը մտան ասպարեզ, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Արամ Աղաջանյանը, Վահագն Չալյանը, Նորիկ Խուրշուդյանը անմասն մնացին մեդալների համար պայքարից, իսկ 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Ոսկե մեդալ է նվաճել Մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը հետ։ Նրա մրցակիցը վնասվածքի պատճառով չներկայացավ մրցագորգ և արցախցի դյուցազունը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Այսպիսով հայ սամբիստները 2023թ. Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ: