Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Վիգեն Նազարյանը (87 կգ) հաղթանակով է մեկնարկել Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Որակավորման փուլում Նազարյանը 8։7 հաշվով հաղթել է լեհ մարզիկ Արկադիուշ Կուլինիչին։
Նշենք, որ այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ Հրաչյա Պողոսյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը:
Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2 ոսկե մեդալ էր նվաճում Եվրոպայի առաջնությունում: Ոսկե մեդալակիր էին դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Հայաստանի ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկում գրավել էր 5-րդ տեղը։