Հայ ըմբիշ Մալխազ Ամոյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին Խորվաթիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
63 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանը կիսաեզրափակիչում 6:1 հաշվով հաղթեց թուրք մարզիկ Յունուս Բաշարին և դուրս եկավ առաջնության եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը 1:5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թալեհ Մամեդովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: