Ապրիլի 25-ին Երևանում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝ Հովհաննես Հարությունյան (48 կգ քաշային կարգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80 կգ), Դավիթ Սիմոնյան (86 կգ), Իշխան Հովսեփյան (92 կգ) և Ալբերտ Հարությունյան (+92 կգ)։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կտևի մինչև մայիսի 2-ը։ «Միկա» մարզահամալիրում մեդալների համար կպայքարեն 30-ից ավել երկրի մոտ 300 մարզիկներ։