Հայաստանի հավաքականն արդեն 10 մեդալ է ապահովել Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակներ են տարել առաջնության քառորդ եզրափակչում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:
Այսօր առաջնության քառորդ եզրափակչի վերջին գոտեմարտերին կմասնակցեն Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ՝ Լուսինե Գևորգյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Գոռ Ազիզյանը (57 կգ) և Ոսկան Ոսկանյանը (60 կգ):
Ապրիլի 26-ին Երևանում մեկնարկել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են 30 երկրների շուրջ 300 մարզիկներ: