Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայ մարզիկը մրցել է Իսրայելի ներկայացուցիչ Զակ Յանի հետ և բոլոր ռաունդներում ունեցել նկատելի առավելություն: Հաջորդ փուլում Հովհաննիսյանի մրցակիցը թուրք Հական Կոչն է:
Ավելի վաղ հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը. նա պայքարն սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նույնգեյբոսին:
Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+կգ):
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...