Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մայիսի 5-ին մեկնարկած խուլերի Եվրոպայի ձյուդոյի երրորդ առաջնությունում Հայաստանը ներկայացրել է Ռոբերտ Գևորգյանը և չեմպիոն հռչակվել՝ ոսկե մեդալ նվաճելով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Նախարարությունից նշում են, որ նորընծա չեմպիոն Ռոբերտ Գևորգյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է մարզիչ Արտյոմ Մելքոնյանի գլխավորությամբ: