Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցած World Challenge Cup մրցաշարում հենացատկի եզրափակչում առաջին տեղն է զբաղեցրել, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Հենացատկի եզրափակիչում Դավթյանը 14,799 միավոր արդյունք է ցույց տվել։
Նժույգ թափեր վարժությունում Դավթյանը գրավել է 3-րդ տեղը։ Օղակներ վարժությունում առաջին տեղն է գրավել Արթուր Ավետիսյանը։
Ապրիլի 30-ին Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաղթող էր ճանաչվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Դավթյանը, հանդես գալով հենացատկի եզրափակչում, հավաքել էր 15,166 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը։