Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին անհավանական աշխատավարձով պայմանագիր է առաջարկել, գրում է championat.com-ը։
Եթե արգենտինացին պատասխանի, ապա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 600 միլիոն եվրո, ինչը կրկնակի գերազանցում է այն գումարը, որն այժմ ստանում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Ալ-Նասր»-ում։
Ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին, կողմ է որդու տեղափոխմանը, մնում է համոզել անձամբ Լիոնելին։ Արգենտինացին, ըստ աղբյուրի, դեռ ընտրում է, թե որտեղ պետք է շարունակի կարիերան։ Եթե Մեսսին ընդունի Սաուդյան Արաբիայի առաջարկը, ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային աշխատավարձ կստանա։