Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն պաշտոնապես հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆուտբոլային ակումբից, Ria.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է Twitter-ում։
Տևական ժամանակ է՝ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ 35-ամյա ֆուտբոլիստը կհեռանա ակումբից, քանի որ մտադիր չէ համաձայնել աշխատավարձը 75 տոկոսով կրճատելու առաջարկին։
«Ինձ բախտ է վիճակվել մարզել ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին»,-հայտարարել է Կրիստոֆ Գալտիեն։
Մեսսին ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է դարձել 2021 թվականի ամռանը:
Մայիսի 30-ին ԶԼՄ-ները գրեցին, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին ռեկորդային աշխատավարձով պայմանագիր է առաջարկել։