Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մեծ սաղավարտի մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։
Երրորդ շրջանի խաղում Ավանեսյանը 3:6, 6:1, 7:5 հաշվով հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Կլարա Թաուսոնի։ Հանդիպումը տևել է 2 ժամ, 20 րոպե։
«Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակչում Ավանեսյանը ռակետը կխաչաձևի Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովայի հետ, որը պայքարից դուրս է թողել ռումինուհի Իրինա Բեգուին։
Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակչում է նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի մեկ այլ թենիսիստ՝ Կարեն Խաչանովը։ Երրորդ շրջանում նա հաղթել է Տանասի Կոկինակիսին։ Հանդիպումն ավարտվել է 6։4, 6։1, 3։6, 7։6 (7) հաշվով։
Հանդիպումը տևել է 3 ժամ, 42 րոպե։ Խաչանովը 1/8 եզրափակչում կմրցի Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյի հետ, ով պայքարից դուրս է թողել ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։
Ֆրանսիայի բաց առաջնությունը տեղի կունենա մայիսի 28-ից հունիսի 11-ը՝ Փարիզում։ Տղամարդկանց մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է։