Ֆրանսիացի 35-ամյա հարձակվող Կարիմ Բենզեման մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից», հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
«Ոսկե գնդակի» դափնեկրի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամռանը: Նշվում է, որ ֆուտբոլիստը համաձայնել է հեռանալ ակումբից:
«Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր երախտագիտությունն ու սերը հայտնել մեկին, ով արդեն մեր մեծագույն լեգենդներից է։ Բենզեմայի կարիերան «Ռեալում» պրոֆեսիոնալիզմի օրինակ է, նա անձնավորեց մեր ակումբի արժեքները։ Կարիմ Բենզեման իրավունք է վաստակել ինքնուրույն որոշելու, թե ինչով է զբաղվելու ապագայում»,- ասված է հայտարարությունում։
Բենզեման «Ռեալին» է միացել 2009 թվականին, երբ 21 տարեկան էր։ 14 մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստն ակումբի հետ նվաճել է 25 տիտղոս: Մինչ «Ռեալում» հանդես գալը ֆուտբոլիստը խաղացել է «Լիոնում»։
Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին նվաճել է «Ոսկե գնդակը»՝ որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Մադրիդի «Ռեալի» կազմում Բենզեման խփել է 353 գոլ՝ դառնալով բոլոր ժամանակների նրա երկրորդ լավագույն ռմբարկուն։ Առաջին տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 450 խփած գոլով։ Ըստ իսպանական ԶԼՄ-ների, Բենզեման կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում։
Խորվաթիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել
Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության...