Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մեկնել Բաքու՝ մասնակցելու շախմատի աշխարհի առաջնությանը։
«Ես երկընտրանքի մեջ եմ։ Որպես աշխարհի գավաթը շատ սիրող մարդ՝ կցանկանայի մասնակցել 2023 թվականի վիճակահանությանը, սակայն որպես հայ՝ Բաքվում ինձ ապահով չեմ զգա»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արոնյանը։
Գրոսմայստերը հավելել է՝ հաշվի առնելով, որ ՖԻԴԵ-ն խթանում է հիբրիդային մրցաշարի ձևաչափը, պատրաստ է խաղալ առցանց։
Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք մրցաշարը տեղի կունենա հուլիսի 29-ից օգոստոսի 25-ը։
Հիշեցնենք, որ երկար տարիներ Հայաստանը ներկայացրած գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո: