«Այաքսը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է «Կրասնոդարին», հայտնում է De Telegraaf-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հոլանդական ակումբի մարզական տնօրեն Սվեն Միսլինտատը կապ է հաստատել այն գործակալության հետ, որը ներկայացնում է Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Սպերցյանը դարձել է նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ։