Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Արթուր Դալալոյանը կարծում է, որ պետք է հրաշք տեղի ունենա, որպեսզի ռուս մարզիկները կարողանան ելույթ ունենալ Փարիզի Օլիմպիական խաղերում, հայտնում է Sport24-ը։
«Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությո՞ւնը՝ մենք արդեն բաց ենք թողել բոլոր որակավորման փուլերն Օլիմպիական խաղերի արտոնագիր ստանալու համար:
Հրաշք պետք է տեղի ունենա, որպեսզի մենք հասնենք Փարիզ, բայց դա մեր ինչի՞ն է պետք, եթե չեն ցանկանում մեզ այնտեղ տեսնել, եթե նման վերաբերմունք կա ռուս մարզիկների նկատմամբ։ Ես չգիտեմ, թե որն է Օլիմպիական խաղերին գնալու իմաստը»,- ասել է մարզիկը։
2023 թվականի մարտի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեում առաջարկվել էր մրցումներին մասնակցելու նպատակով ռուսներին և բելառուսներին չեզոք կարգավիճակ տալ, եթե մարզիկներն ակտիվորեն չեն աջակցում ռազմական գործողություններին:
Ֆրանսիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
«Հիշու՞մ եք, որ ես տաքարյուն հայ եմ». գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան խոսել է ազգանունը փոխելու մասին
Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան «Осторожно: Собчак» հաղորդաշարի եթերում խոսել է մանկության տարիներին բուլինգի պատճառով հայկական Բաբասյան ազգանունը փոխելու...