Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում (2023) հայ շախմատիստները նվաճել են 3 բրոնզե մեդալ, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մինչև 14 տարեկանների խմբում բրոնզե մեդալ է նվաճել Բենիկ Աղասարովը (11 հնարավորից վաստակել է 8 միավոր), մինչև 16 տարեկանների խմբում՝ Ռոբերտ Փիլիպոսյանը (11 հնարավորից վաստակել է 8 միավոր), մինչև 18 տարեկանների խմբում՝ Ալեքս Սահակյանը (11 հնարավորից վաստակել է 7 միավոր)։
2023 թվականի աշխարհի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունը անցկացվում է Վրաստանի Բաթումի քաղաքում հունիսի 10-ից 11-ը՝ 11 խաղափուլով։