Հայաստանի շախմատի հավաքականը չի մասնակցի Բաքվում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությանը, Armenia Today-ին հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։
«Չենք մասնակցելու Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը»,- ասաց նա՝ նշելով, որ այսպիսով՝ շախմատիստները կկորցնեն մասնակցելու հնարավորությունը, սակայն հաջորդ տարի նույն ձևաչափով կարող են ընտրվել ու մասնակցել, դա բացասաբար չի անդրադառնա նրանց վրա:
Ըստ ֆեդերացիայի փոխնախագահի՝ շախմատիստները 8-ն են, որից հինգը տղամարդ է, իսկ 3-ը՝ կին:
Աշխարհի գավաթի խաղարկությունը կայանալու է հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում, մասնակցելու է 206 շախմատիստ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը նույնպես հրաժարվել է մեկնել Բաքու՝ մասնակցելու շախմատի աշխարհի առաջնությանը։