Հայ ըմբիշները հաջող մեկնարկեցին Տիրանայում (Ալբանիա) ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում։ Մինչև 48 կգ քաշային Արման Հարությունյանը 10։1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դուրս եկավ 1/2 եզրափակիչ։ 55 կգ քաշային Սամվել Գեւորգյանը 12։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ հունգարացի Ախմադ Արսունկաեւի նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Վլադիմիր Ազարյանը (65 կգ) համառ պայքարում հաղթեց ռուս Մագոմեդ Բաչարովին (7:6) և անցավ նաև Եվրոպայի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչ դուրս եկան նաև Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ), որոնք նույն չոր հաշվով 10։0 հաշվով հաղթեցին շվեյցարացի և հունգարացի մրցակիցներին։
Արդեն որոշվել են առաջնության առաջին օրվա կիսաեզրափակիչ զույգերը.
48 կգ՝ Արման Հարությունյան (Հայաստան) – Գեգի Օնիանի (Վրաստան)
Մագոմեդ Մագոմեդով (Ռուսաստան) – Գլեբ Պետրով (Բելառուս)
55 կգ՝ Սամվել Գեւորգյան (Հայաստան) – Յակուբ Կեսի (Լեհաստան)
Ուբայդա Իտաև (Ֆրանսիա) – Հաջի Քերիմով (Ադրբեջան)
65 կգ՝ Վլադիմիր Ազարյան (Հայաստան) – Մանուել Վագին (Գերմանիա)
Ռեմզի Թեմուր (Թուրքիա) – Ալեքսանդր Կոմբաև (Բելառուս)
80 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան (Հայաստան) – Կոնստանտին Պատրիաշվիլի (Վրաստան)
Գրիգոր Չերկանով (Բուլղարիա) – Ալեքսանդրու Բորս (Մոլդովա)
110 կգ՝ Գենրիխ Հայկյան (Հայաստան) – Ալեքսանդր Աբրամիշվիլի (Վրաստան)
Յուսուֆ Դուրսունով (Ադրբեջան) – Ռուսեն Գյուլեր (Թուրքիա)
Հայաստանի հավաքականը առաջնության դուրս եկավ հետևյալ կազմով՝ Արմեն Պապիկյան (45 կգ), Արման Հարությունյան (48 կգ), Սաշա Պետրոսյան (51 կգ), Սամվել Գևորգյան (55 կգ), Տիգրան Բունիաթյան (60 կգ), Վլադիմիր Ազարյան (65 կգ), Նարեկ Նիկողոսյան (71 կգ), Ռազմիկ Եփրեմյան (80 կգ), Վարուժան Հովհաննիսյան (92 կգ), Հենրիկ Հայկյան (110 կգ):