Հայաստանի գուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն «արժանի» է որակել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Ուելսի ընտրանու նկատմամբ 4։2 հաշվով տարած հաղթանակը։
«Առաջին հերթին՝ տղաների արժանիքն է, որ հավատացին ինձ, լսեցին ինձ, մարզչական շտաբին։ Ես հավատում եմ, որ մենք արժանի հաղթանակ տարանք»,- ասել է Պետրակովը։
Նա ընդգծել է, որ իր նպատակն է Հայաստանի հավաքականի հետ խոշոր մրցաշարի ուղեգիր նվաճել։
«Առաջիկայում մենք հանդիպում ենք անցկացնելու Լատվիայի հավաքականի հետ, և եթե երկար տոնենք այս հաղթանակը և անհաջող խաղանք Լատվիայի դեմ, ապա այս հաղթանակը նշանակություն չի ունենա»,- եզրափակել է Պետրակովը։
Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին «Քարդիֆ Սիթի» մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի Եվրո-2024-ի ընտրական խաղում հաղթել է Ուելսին: Հայաստանի հավաքականի կազմում դուբլերի հեղինակ են դարձել Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը: Հաջորդ հանդիպումը Պետրակովի սաները կանցկացնեն Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։
Խորվաթիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել
Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության...