Նիդերլանդների դատարանը Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Քուինսի Պրոմեսին դատապարտել է 18 ամսվա ազատազրկման՝ իր զարմիկի վրա հարձակվելու համար, հաղորդում է De Telegraaf-ը:
Միջադեպը տեղի էր ունեցել 2020 թվականի հուլիսին, երբ մարզիկը խաղում էր «Այաքսի» կազմում։ Ընտանեկան խնջույքի ժամանակ Պրոմեսը հարձակվել է իր զարմիկի վրա՝ դանակով հարվածելով նրա ծնկին։ Տուժածի մոտ ախտորոշվել է ջիլի պատռվածք։
Դատարանը նաև պարտավորեցրել է Պրոմեսին 7000 եվրո վճարել իր ազգականին՝ որպես փոխհատուցում։ Դատական նիստին ֆուտբոլիստը ներկա չի եղել։
TACC գործակալությունը հայտնում է, որ Պրոմեսը մտադիր է բողոքարկել Ամստերդամի դատարանի որոշումը, նա կպահանջի չեղյալ համարել 18-ամսյա ազատազրկման պատիժը, գործակալությանտ տեղեկացրել է ֆուտբոլիստի փաստաբան Ռոբերտ Մալևիչը։
Քուինսի Պրոմեսը 31 տարեկան է։ Նա «Սպարտակում» հանդես է գալիս 2021 թվականից, իսկ մինչ այդ թիմում հանդես է եկել 2014-2018 թվականներին։ 2022/23 մրցաշրջանում Պրոմեսը 20 գոլով դարձել է ՌՊԼ-ի լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդը և ստացել երկրպագուների վարկածով մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը։
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...