Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում իր մեկնարկային մենամարտում Հայաստանը ներկայացնող 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը տպավորիչ հաղթանակ է տոնել, հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է Մոնտենեգրոյի ներկայացուցիչ Պետեր Մարչիչին։ Առաջին ռաունդից սկսած Հակոբյանը նախաձեռնողի դերում էր, անընդհատ ճնշում էր մրցակցին։
Հայ բռնցքամարտիկի մեծ առավելությամբ է անցել հատկապես 2-րդ ռաունդը, որտեղ նա շատ մոտ էր նաև մրցակցին նոկդաունի ենթարկելուն։ Հաջորդ փուլում Հակոբյանը կմրցի սերբ Վլադիմիր Միրոնչիկովի հետ։