Լեհաստանի Նովի տարգ քաղաքում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Գուրգեն Մադոյանը 5։0 հաշվով վստահ մեկնարկ ունեցավ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
71 կգ քաշային կարգ տեղափոխված բռնցքամարտիկը Մոնտենեգրոյի ներկայացուցիչ Ստեֆան Սաֆկովիչի հետ պայքարում բավականին գրագետ մենամարտ է անցկացրել՝ բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն։
Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն առավելությունը տվել են մեր մարզիկին։
Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում իր մեկնարկային մենամարտում Հայաստանը ներկայացնող 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը ևս տպավորիչ հաղթանակ է տոնել։