Հայ ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել Իսպանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ։
Ըստ ըմբշամարտի ֆեդերացիայի՝ 63 կգ քաշային Հովեյանը 12։1 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆուրքան Էրկենին։
Եզրափակիչ է դուրս եկել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որը 3։1 հաշվով հաղթել է Շվեդիայի ներկայացուցչին։ Հայ ըմբիշ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։