Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի խաղը Եվրո-2024-ի ընտրական փուլում, հայտնում է Championship.com-ը։
«Մթնոլորտը հիանալի էր, ինչպես բոլոր տնային խաղերում, որոնցում ես կարողացա խաղալ ազգային հավաքականում: Ինչ վերաբերում է իմ էմոցիաներին. առաջին երկու օրը ես լիովին չէի հասկանում, թե ինչ եղավ, ինչ է կատարվում։ Եվ միայն երրորդ օրը հասկացա, որ իսկապես խփել եմ Հայաստանի հավաքականի դեբյուտային գոլը Եվրոյի ընտրական փուլում»,- ասել է Տիկնիզյանը։
Միևնույն ժամանակ, պաշտպանը հավելել է, որ չի պատրաստվում մեծ ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա, քանի որ այժմ խաղում է «Լոկոմոտիվում»։
Մարտի սկզբին Տիկնիզյանը որոշել էր հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ֆուտբոլիստը նորամուտի գոլը խփել էր հունիսի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած Եվրոպայի առաջնության որակավորման փուլի D խմբի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա խաղում։
Նախորդ խաղում Տիկնիզյանի գոլային փոխանցումներն օգնել էին Հայաստանին հաղթել Ուելսի հավաքականին: Մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը 23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»:
Ծանրորդ Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն,...