Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության այսօրվա մրցումներում հայ ըմբիշները նվաճել են 2 բրոնզե մեդալ, հայտնում է ՀՀ ըմբշամերտի ֆեդերացիան:
Անդրանիկ Ավետիսյանը (65կգ) դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր՝ 10։0 հաշվով հաղթելով Ռումինիայի ներկայացուցիչ Դանիել Սանդուին։ Երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց Նարեկ Գրիգորյանը (79կգ)՝ 4։1 հաշվով հաղթելով բուլղարացի մարզիկ Ռադոմիր Ստոյանովին։
Գուրգեն Սիմոնյանը (97կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2։5 հաշվով պարտվեց վրացի մարզիկ Նիկե Պանցուլայային։
Ինչպես նաև առաջնության եզրափակիչ դուրս եկան 4 հայ ըմբիշներ՝ Լևիկ Միքայելյանը (61կգ), Հայկ Պապիկյանը (74կգ) , Մուշեղ Մկրտչյանը (86կգ) և Արքայազն Իբոյանը (92կգ) :