Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Հայաստանի պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքելով 86 միավոր՝ Հայաստանի պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դիտրի Գունկոն:
Ֆեդերացիան հայտնում է, որ 67 միավորով երկրորդ հորիզոնականում է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: 24 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն
Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի գեղասահքի առաջնության հաղթող, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Օմսկում կայացած առաջնությունում...