Հուլիսի 3-ից մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։
«Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՖՖ-ն ներկայացրել է տոմսերի արժեքները․
– Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
– Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
– Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
Ավելոի ուշ ՀՖՖ-ն հայտնել է, որ https://tickets.ffa.am/ կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացել են տեխնիկական խնդիրներ և տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է։