Էդուարդ Վարդանյանը հարցման արդյունքներով Ռուսաստանի լավագույն մարտիկների վարկանիշում զբաղեցրել է տասներորդ տեղը, Sport-express.ru-ի փոխանցմամբ՝ Արման Ծառուկյանը վարկանիշի իններորդ հորիզոնականում է։
Ռուսաստանի լավագույն մարտիկների վարկանիշը կազմվել է «MMA»-ի լրագրողների, բլոգերների և փորձագետների հարցման արդյունքների հիման վրա։ Այն հրապարակվում է յուրաքանչյուր ամսվա առաջին չորեքշաբթի օրը։
Հունիսի 16-ին Վարդանյանը հաղթել է «ACA 159» խառը մենամարտերի մրցաշարի Գրան պրին և իր հաղթանակը նվիրեց պաշարված Արցախին։ Հունիսի 16-ին Սոչիում կայացած Արտյոմ Ռյազանցևի հետ մենամարտը տևեց երեք ռաունդ և ավարտվեց տեխնիկական նոկաուտով՝ հօգուտ Վարդանյանի։