Հայ մարզիկ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) դարձել է հուլիսի 1-ից 11-ը Քիշնևում կայացած ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկան պատանիների առաջնության հաղթող։
«Շնորհավորում ենք Սերեժա Բարսեղյանին ոսկե մեդալի արժանանալու համար, ինչպես նաև Ալեքսանդր Բալջիին (արծաթե) և Թուրին Ալիևին (բրոնզե) բացառիկ ելույթների և արժանի արծաթե և բրոնզե մեդալների համար»,- ասվում է առաջնության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 16 մարզիկ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է երրորդ տեղը։