Հուլիսի 2-10-ը Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի է ունենում «Batumi Municipality Cup-2023» շախմատի միջազգային մրցաշարը: Հայաստանից մրցաշարին մասնակցում են 43 շախմատիստներ, որոնք փայլուն մրցելույթներ են ունենում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մասնավորապես, 4 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է Էրիկ Հակոբյանը, որը վաստակել է 3.5 միավոր։ Էրիկը ոչ-ոքի արդյունքով է ավարտել իր խաղը մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային գրոսմայստեր Գիգա Կուպարաձեի հետ:
«A» խմբում առաջատարների շարքում են նաև 3 միավոր վաստակած Սարգիս Մանուկյանը և Հայկ Երիցյանը։ «B» խմբում առաջատարների շարքում է Էդգար Հայրապետյանը, որը վաստակել է 3.5 միավոր:
«C» խմբում առաջատարների շարքում է 10-ամյա Գոռ Դաբաղյանը, որը վաստակել է 3.5 միավոր: Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում նույնպես ունենք առաջատար. Մարկ Գևորգյանն է, որը հաղթել է բոլոր 4 խաղերում, հայտնում է ֆեդերացիան։