Հայ պատանի ծանրորդները Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեդալներ են նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով՝ պոկում և հրում վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալների:
Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Ժորա Գրիգորյանը: Մինչև 17 տարեկանների պայքարում 61 կգ քաշային հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 244 կգ (109+135) արդյունքով: Պոկում վարժությունում Գրիգորյանը փոքր բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ է նվաճել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 14-ամյա Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) բրոնզե մեդալ է նվաճել` երկամարտի 87 կգ (40+47) արդյունքով զբաղեցնելով երրորդ տեղը: Հրում վարժությունում Ամրոյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել:
Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը կավարտվի հուլիսի 10-ին:
Հուլիսի 2-ին Armenia Today-ը հայտնել էր, որ Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը