Կիսապաշտպան Մարկո Ասենսիոն դարձել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» խաղացող է դարձել, հայտնել է championat.com-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել «ՊՍԺ»-ի նման մեծ ակումբի կազմում։ Ես անհամբեր սպասում եմ իմ նոր թիմակիցներին միանալուն, նրանց հետ աշխատելուն և մեծ նպատակներին հասնելուն»,-ասել է Ասենսիոն:
27-ամյա Մարկո Ասենսիոն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2016 թվականից: Իսպանական ակումբի կազմում կիսապաշտպանը նվաճել է 17 տիտղոս՝ 3 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն: