ԿԳՄՍ նախարարի հրամանով մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների այսօր մարզական կոչումներ են շնորհվել. պարգևները մարզիկներին հանձնել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Սա ձեր քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունքն է: Հուսով եմ՝ պարբերաբար կհանդիպենք ձեր հաջողությունները նշելու ու ձեր պարգևները հանձնելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ շնորհավորելով մարզիկներին:
Ըստ գերատեսչության՝ ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանացել են կարատեիստներ Դավիթ և Անիտա Մակյանները, սամբիստներ Արման Ավանեսյանն ու Արսեն Խանջյանը, բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը և ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը:
Նշվում է, որ ևս 23 մարզիկ արժանացել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչման: